-
27.02.2015|
17:51
Համացանցում և այլ տպագիր լրատվամիջոցներում ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կողմից վերջին օրերին կուսակցության մարզային կառույցը կազմաքանդելու հետ կապված տեղեկատվության առնչությամբ հայտնում ենք հետևյալը.
-
27.02.2015|
04:26
ԱԺ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել պատգամավոր Մուշեղ Պետոյանը՝ ԱԺ նիստում հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ Մուշեղ Պետոյանը ԲՀԿ քաղխորհրդի անդամ է:
-
26.02.2015|
11:08
Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը տեղեկացրել է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ընկերությունների հարկային պարտավորությունների ստուգումները շարունակվում են, դեռևս վաղ է արդյունքներից խոսել:
-
25.02.2015|
14:26
ԲՀԿ քաղխորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որով տեղեկացնում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 8-րդ արտահերթ համագումարը տեղի կունենա մարտի 5-ին, ժամը 15.00-ին ԲՀԿ կենտրոնական գրասենյակում:
-
24.02.2015|
21:52
Այսօր ԱԺ-ում բավականին քաղաքական բուռն քննարկում էր ծավալվել` ընդդիմություն-իշխանություն, ընդդիմություն-ընդդիմություն տանդեմում վիրավորանքների տարափով: Առիթը ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի ներկայացրած կառավարման ճգնաժամ նախագիծն էր:
-
24.02.2015|
16:58
«Այստեղ, պարոն Զուրաբյան, բերել եք ուլտիմատումներով, մի գրիչով գրված ինչ-որ հայտարարություն և ուզում եք քննարկենք: Այդտեղ քննարկման բան չկա,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
-
24.02.2015|
16:54
Իշխանությունը բարոյական հիվանդությամբ է տառապում: Չի ուզում տեսնել այն խնդիրները, ինչ կան: Դուք ստեղծում եք կոռուպցիայի հանձնաժողով, որտեղ դնում եք մարդ, որը ղեկավարում է հարկային, մաքսային համակարգը, բյուջե մուտքերն ու ելքերը: Կարո՞ղ է այդ մարդը կոռուպցիայի դեմ պայքարել: Կառուպցիայի 6 հանձնաժողով է ստեղծվել, դրանից կոռուպցիան պակասե՞լ է:
-
24.02.2015|
15:10
Եռօրյա ընդդիմադրի «հագուստը» շատ ծանր թվաց ԲՀԿ խմբակցության որոշ անդամների համար, ու նրանք արագ որոշեցին թողնել այդ կուսակցությունը:
-
24.02.2015|
12:33
Երեկ ԲՀԿ-ն սլացիկ հեռացավ խորհրդարանի դահլիճից՝ հայտարարելով, որ չի մասնակցի քառօրյային և բոլոր բացատրությունները կտրվեն առաջիկայում: ԱԺ նիստերի բոյկոտ չհայտարարվեց՝ նրանք գնացին ներկուսակցական հարցերը պարզաբանելու: Բնական էր անցած շաբաթվա բուռն իրադարձություններից հետո:
-
24.02.2015|
00:44
Մինչ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարում է, թե Գագիկ Ծառուկյանն իր բացակայությունների համար դեռևս լրացուցիչ հիմնավորումներ չի ներկայացրել, պարզվում է, Ծառուկյանից այլ «հիմնավորումներ» են իշխանությունները պահանջում և ժամանակ են տվել մտածելու համար: